armnoc.am  Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը մեկնարկեց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարը:

Վահագն Հարությունյանի սաները մեկնարկային խաղում 66:40 հաշվով հաղթեցին Անդորրայի թիմին:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 10-ին Ուելսի դեմ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:30-ին: