armnoc.am Բասեկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլի երկրորդ խաղում կանանց հավաքականը մրցում էր Ուելսի թիմի հետ: Մեր ընտրանին առաջին քառորդում գերազանցեց մրցակցին 11:8 հաշվով: Երկրորդ քառորդում հավաքականը մեծացրեց առավելությունը' 33:16: Վահագն Հարությունյանի սաները առաջ էին հաշվի մեջ նաև հաջորդ երկու քառորդներում և ի վերջո հաղթեցին 70:28 հաշվով:

Այս խաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Աննա Ասլանյանն էր' 20 միավոր: