Հուլիսի 10-ին հանրապետության տարբեր տարածքներում տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասի չափը ճշտվում է:

 

 

«Մարզպետարաններն աշխատանքներն ամփոփելուց հետո կներկայացնեն Գյուղատնտեսության նախարարությանը: Վնասի չափի վերջնական պատկերը պարզ կլինի առաջիկա օրերին»,- հայտնեց նա:

 

 

Արմավիրի շուրջ 15 համայնքներ տուժել են հուլիսի 10-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ուշ երեկոյան մեկնել է Արմավիրի մարզ: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ նախարարը եղել է Ակնալիճ և Մայիսյան համայնքներում: Տարածք է այցելել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Տեղացած կարկուտի պատճառած վնասներին տեղում ծանոթանալուց հետո քննարկվել են ձեռնարկվելիք միջոցառումները: