Վրաստանում հուլիսի 12-ին գրանցված 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում: Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով' երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վրաստանում' Գյումրիից 65 կմ հյուսիս, Թբիլիսիից 78 կմ հարավ-արևմուտք , Ծալկայից 26 կմ հարավ: Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է երկրակեղևից մեկ կիլոմետր խորության տակ:

 

Տեղական ժամանակով 14:14:03-ին գրանցված երկրաշարժը զգացել են նաև Գյումրիի, Գավառի, Սևանի, Երևանի որոշ հատվածների բնակիչները: