ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այս շաբաթ այցելելու է Մոսկվա: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

 

«Հուլիսի 14-ի երեկոյան նա (Քերին) կմեկնի Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի ռուսաստանցի բարձրաստիճան անձանց հետ՝ քննարկելու համար Սիրայի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի եւ այլ հարցեր»,- ճեպազրույցում հայտարարել է Քերին:

 

 

Ռուսաստանի արտգործնախարարությունում հավաստել են, որ Քերին կժամանի Մոսկվա:

 

 

Քերիի այցը Ռուսաստան կկայանա հուլիսի 14-15-ը՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական շրջագայության շրջանակում, ասված է Պետդեպի մամուլի տեղեկագրում:

 

 

Ուղեւորության ընթացքում Քերին նաեւ կայցելի Փարիզ, Լյուքսեմբուրգ եւ Լոնդոն, իսկ Բրյուսելում կհանդիպի Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների եւ ԵՄ-ի արտաքին գործերի ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ՝ «քննարկելու համար արտաքին քաղաքականության հանգուցային առաջնահերթությունները»: