Դորտմունդի «Բորուսիայի» գխավոր մարզիչ Թոմաս Տուխելը անդրադարձել է ակումբը լքած ֆուտբոլիստներին և նշել, որ թիմը զգում է Մխիթարյանի, Գյունդողանի ու Հումլսի կարիքը:

«Մեզ համար անչափ կարևոր խաղացողներ Իլքայ Գյունդողանը, Հենրիխ Մխիթարյանն ու Մատս Հումելսը լքեցին ակումբը: Այս խաղացողների կարիքը զգացվում է: Նրանք մեր խաղի գոհարներն էին: Զրկվեցինք համաշխարհային կարգի խաղացողներից: Պետք է ընդունենք, որ կան ակումբներ, որոնք դորտմունդյան թիմից ավելի շատ հետաքրքրություն են ներկայացնում: Քանի որ Միկին, Մատսն ու Իլքայը ուժեղ խաղացողներ են, նրանք ընդունեցի առաջատար ակումբների առաջարկները: Նրանց ներկայությունը դաշտում մեզ ավելի ինքնավստահ էր դարձնում: Նրանք մեծ ազդեցություն ունեին և′ դաշտում, և′ հանդերձարանում: Հիմա պետք է փոխարինող գտնենք»,- մարզչի խոսքը մեջբերում է Bild-ը: