ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հերքում է ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը։ «Նա ողջ է»,-հայտնում է ԱԳՆ-ն:

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել էր, որ ՀՀ մեկ քաղաքացի զոհվել է հուլիսի 14-ի ահաբեկչության հետևանքով: «Մանրամասները ճշտվում են։ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար»,-հայտարարել էր ԱԳՆ-ն' մի քանի րոպե անց հայտնելով ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին: Վերջին լուրը, բարեբախտաբար, չի հաստատվել:

 

Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ահաբեկչության հեղինակը Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է' Ֆրանսիայում բնակվող և ծագմամբ թունիսցի 31-ամյա երիտասարդ: