Նիսի դեպքերի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն դիմել է իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդին։ Այն հեռարձակվել է ռուսական հեռուստատեսությամբ, հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Կրեմլի պաշտոնական կայքին։

 

 

Նախագահն իր ցավակցությունն է հայտնել ողջ ֆրանսիացի ազգին ու նշել, որ «միայն միավորված ուժերով է հնարավոր ահաբեկչությանը հաղթել»։

 

 

Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան ֆրանսիական Նիս քաղաքում ահաբեկչական ակտ է տեղի ունեցել։ Բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու: Զոհվել է 84 և վիրավորվել հարյուրավոր մարդիկ, իսկ 18-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։