«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոոուրինյուն «Ուիգանի» դեմ հաղթանակից հետո խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանը շատ լավ խաղաց: Նա թոփ մակարդակի խաղացող է: Նա 27 տարեկանների շրջանում լավագույն խաղացողն է: Նրա ֆուտբոլային մտածելակերպը շատ արագ է: Մխիթարյանը կարող է խաղալ տարբեր դիրքերում»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ մանչեսթերյան թիմը հաղթեց 2:0 հաշվով, Մխիթարյանը մասանակցեց առաջին խաղակեսին: