Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Նրանց մեջ է նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը:

 

Նրա խոսքով' այս պահին բանակցում են, որպեսզի խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանն իրավապահների ուղեկցությամբ մեկնի «Նուբարաշեն» ՔԿՀ և հանդիպի Ժիրայր Սեֆիլյանի հետ:

 

Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքով' իրենք ԱԱԾ-ի միջոցով կապ են պահպանում «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի հետ:

 

Հավելենք, որ Նուբարաշեն է ուղևորվել Նիկոլ Փաշինյանը, ով, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բանակցել էր «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների հետ խմբավորման հետ: