Փետրվարի 10-ին Արարատի մարզի Դարակերտ գյուղի Կենտրոնական փողոցի բնակիչ, 36-ամյա Արամ Հմայակի Ստեփանյանը տնից դուրս է եկել եւ անհայտ կորել:

Ոստիկանության լրատվության վարչությունը հայտնել է նրա արտաքին տվյալները' հասակը 180 սմ, նիհարավուն կազմվածքով, երկարավուն դեմքով, մազերը եւ աչքերը' սեւ:

Հագին եղել է' սպորտային սեւ գլխարկ, սպորտային սեւ համազգեստ, կապույտ վերնազգեստ, սեւ կոշիկներ:

Ա. Ստեփանյանը տառապում է «Սկլերոզ» հիվանդությամբ:

Արամ Ստեփանյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության Մասիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-59-06-25, 0236-4-02-02 հեռախոսահամարներով: