Ոստիկանությունը հորդորում է ՊՊԾ գունդը գրաված անձանց հեռու մնալ սադրանքներից, հանցագործությունից, ավելորդ արյունահեղությունից: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

 

«Նրանց պահանջը չի փոխվել, դեռևս կան պատանդներ, որոնք ոստիկաններ են»,- ասաց Հունան Պողոսյանը:

 

Փոխոստիկանապետը հերքեց մամուլում տեղ գտած լուրերը, թե Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխելու են Էրեբունիի ոստիկանության բաժանմունք՝ իր համախոհների հետ բանակցելու համար. «Առայժմ նման նպատակ չունենք»: