ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 17-ին սկսված զինված միջադեպի արդյունքում հոսպիտալացվել է 6 տուժած։ Հուլիսի 18-ի առավոտյան նրանցից մեկը դուրս է գրվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Այս պահի դրությամբ վերակենդանացման բաժանմունքներում են գտնվում հրազենային վնասվածք ստացած երկու տուժածներ («Էրեբունի» ԲԿ և ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ)։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր' դրական շարժընթացով։ Երկուսին էլ վիրահատել են։

 

Մեկ այլ տուժածի մոտ ախտորոշվել է սրտային անբավարարություն։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ստացած անհրաժեշտ բուժօգնության արդյունքում այժմ վիճակը բավարար է։

 

Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 5 տուժած, որից 2-ը' «Էրեբունի» ԲԿ-ում, 1-ը' «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում, 1-ը' «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և ևս 1-ը' ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։

 

Եվս երեք տուժած անհրաժեշտ բժշկական օգնություն է ստացել ամբուլատոր պայմաններում։