ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ Սեւակ Շահբազյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղկացրեց, որ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 

Վիրավոր ոստիկանը հիվանդանոց է տեղափոխվել հուլիսի 17-ին որովայնի հրազենային վիրավորումով:

 

«Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար, հիվանդը գնում է դեպի ապաքինում»,- ասաց Սեւակ Շահբազյանը:

 

Սեւակ Շահբազյանի խոսքով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված փոխգնդապետ Հրաչյա Խոստեղյանը ստացել է ամբուլատոր բուժում եւ նույն օրը դուրս է գրվել: