Գարեթ Բեյլն ամուսնանում է:

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստն ամուսնության առաջարկ է արել  իր սիրելիին` Էմա Ռիս-Ջոնսին: Ուելսի հավաքականի առաջատարը  ամուսնության առաջարկությունն արել է իր ծննդյան օրը`հուլիսի 16-ին: Նշանադրության մասին ֆուտբոլիստը հայտնել է ինսթագրամի իր էջում.

«Նա ասաց` այո: Այս ծննդյանս օրը երկար ժամանակ չեմ մոռանա»,- գրել է ֆուտբոլիստը

Նշենք, որ զույգն ունի երկու աղջիկ` երեք ամյա Ալբան Վիոլետան և այս տարվա մարտին ծնված Նավա Վալենտինան: