Իրանը Ռուսաստանից հրթիռներ է ստացել «Էս 300» հակաօդային պաշտպանության համակարգի համար, որից հետո հաստատվել է այն տեղեկությունը, որ պայմանագիրը ենթադրում է հենց «Էս 300 ՊՄՈՒ-2» մոդելի մատակարարումներ, հայտնում է Tasnim գործակալությունը:

 

«Ըստ ստացված զեկույցների՝ Իրանը ստացել է ռուսական պաշտպանական համակարգի հիթիռների առաջին խմբաքանակը: Զինամթերքի տեսակը ցույց է տալիս, որ Ռուսաստանը համաձայնել է Իրանին վաճառել «Էս-300 ՊՄՈւ 2» մոդելը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ հայտնել էին, որ Իրանը հետ է կանչել Ռուսաստանի դեմ 4.2 մլրդ դոլարի հայցը ՝ պայմանագրով նախատեսված «Էս 300»-ի մատակարարումները չիրականացնելու համար:

 

«Էս 300» համակարգի առաջին տարրերը Ռուսաստանը Իրանին է մատակարարել ապրիլին: