Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» կհյուրընկալի Թբիլիսիի «Դինամոյին»:

Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է հյուրընկալվող թիմին, ում հաղթանակի գործակիցը 2.20 է, Հայաստանի չեմպիոնների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3.30 գործակցով, ոչ-ոքին' 3:

Հանրապետական մարզադաշտում կայանալիք հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 19:00-ին է:

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում մերոնք պարտվել էին 0:2 հաշվով: