Այսօր տեղի է ունեցել ոստիկանության ՊՊԾ գնդի վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով մահացած, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողությունը:

 

Աբովյանում տեղի ունեցած հոգեհանգստին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ ներկա են եղել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը և պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են ևս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաև ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է: