ՉՉինաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անդրադրաձել է մանչեսթերյան թիմին և նշել.

«Յունայթեդում» խաղալը մեծ հնարավորություն է: Սա լավագույն ակումբներից մեկն է: Կփորձեմ ամեն ինչ անել ակումբին օգնելու համար: Թիմը հնարավորին ամեն ինչ կանի տիտղոսներ նվաճելու համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ մանչեսթերյան ակումբը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Չինաստանում: