ԵԱՏՄ երկրներում ուժի մեջ է մտել Համաձայնագիր, որը թույլ կտա արդյունավետ պայքարել կեղծ ապրանքի արտադրության և տարածման դեմ: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել հուլիսի 19-ին: Այն թույլ կտա ԵԱՏՄ անդամ երկրների լիազոր մարմինների միջև ծավա լել համագործակցություն, ձևավորել համակարգված քաղաքականություն մտավոր սեփականության պաշտպանության իրավունքների ոլորտում:

 

Այդ փաստաթուղթը իրավական հիմք է ստեղծում միությունում տեղեկատվության փոխանակում իրականացնելու և մտավոր սեփականության պաշտպանության իրավունքների խախտումները ճնշելու, ինչպես նաև եվրասիական հնգյակի պետական մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) միջև տեղեկատվական փոխգործակցության համար:

 

Համաձայնագրի զարգացման հետ մեկտեղ ԵՏՀ-ն ԵԱՏՄ երկրների հետ միասին աշխատանքներ է իրականացնում՝ ձևավորելու լիազորված մարմինների համագործակցության Կանոնակարգ: