ուլիսի 21-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:

 

Հանրապետության տարածքում՝ hուլիսի 21-22-ին հյուսիսային շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում, 24-ին՝ հյուսիսային և հարավ-արևելյան, 25-ին հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ. արագությամբ:

 

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-22-ին էապես չի փոխվի, 23-24-ին կնվազի 3-4 աստիճանով:

 

Երևանում՝ hուլիսի 21-22-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-17 մ/վրկ. արագությամբ: 24-ին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: