Խորենացի փողոցում հուլիսի 21-ի երեկոյան և գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի բժշկական կազմակերպություններ դիմած տուժածներից 40-­ն արդեն դուրս է գրվել։

 

Շարունակում է ստացիոնար բուժում ստանալ տարբեր վնասվածքներ ստացած 11 տուժած, որից 5-ը' ոստիկան։ Տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Բոլորն անցել են անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտություններ, ողջ ծավալով ստանում են նշանակված բժշկական օգնությունը։