ԱՄՆ և Ռուսաստանի զինվորականները այս պահին չեն համագործակցում միմյանց հետ Սիրիայում գործողություններ իրականացնելու հարցում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով РИА Новости-ն, ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆեր Հարվերը' հավելելով, որ զինվորականները համագործակցում են միայն թռիչքների անվտանգության մասին հուշագրի շրջանակում:

 

Նախորդ շաբաթվա ընթացքում կայացել էր հանդիպում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև: Հանդիպման արդյունքում կողմերը համաձայնության էին եկել կրակի դադարեցման վերաբերյալ հստակ քայլեր ձեռնարկելու հարցում: