ստիկանության ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբի անդամները կամովի արդեն ազատ են արձակել երկու շարքային ոստիկանի: Տեղեկատվությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը:

 

«Բանակցային գործընթացը շարունակվում է: Քննարկվում են դեռևս որպես պատանդ մնացած մյուս երկու ոստիկանների ազատ արձակման, ինչպես նաև վերջին օրերին բանակցությունների առարկա հանդիսացող այլ հարցեր: Այս պահին այլ տեղեկատվություն չեմ կարող հրապարակել»,-ասաց Սամսոն Գալստյանը: