Հուլիսի 22-ի երեկոյան Ադրբեջանի հյուսիս-արեւմուտքում ուժգին քամու ուղեկցությամբ հորդառատ անձրեւներ են տեղացել:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Region TV հեռուստաալիքը, տեղատարափ անձրեւի արդյունքում, որը տեւել է կես ժամ, Զաքաթալայի եւ Բելոքանի շրջանների բնակավայրերին լուրջ վնաս է հասցվել, տեղ-տեղ շրջվել են ծառեր եւ էլեկտրահաղորդման գծեր, Բելոքանում քամին քշել է շրջանային հիվանդանոցի տանիքը: Ընդհատումներ են ծագել էլեկտրամատակարարման մեջ: