Հուլիսի 23-24-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

 

Մասնավորապես 'Երևանի Ավանի Բաբաջանյան փողոցում գտնվող «ՍԱԳԱ» խանութի մոտակայքում՝ 1000 քմ, Էրեբունու արգելանոցների մոտակայքում՝ 5000 քմ, Աճառյան փողոցի թիվ 39/8 շենքի մոտակայքում՝ 25 քմ, Հ․Բաբաջանյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում գտնվող այգում՝ 100 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում տեղեկայված N զորամասի մոտայկայքում ՝ 1.5 հա, Ն.Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի մոտակայքում՝ 60 քմ խոտածածկույթ և մասնակի՝ 2 թթենի, Ոսկեվազ գյուղում գտնվող «Ժամ»-ի թաղամասում՝ 2000 քմ խոտածածկույթ, և մասնակի՝ 4 ընկյուզենի և 1 բարդու ծառ, Ղազարավան գյուղի սկզբնամասում ՝ 7000 քմ, Արարատի մարզի Ջրաշեն գյուղում գտնվող ֆաբրիկայի մոտակայքում՝ 3000 քմ, Նորաբաց գյուղում՝ 1 հա, Մասիս քաղաքի 1-ին փողոցում՝ 300 քմ, Վեդի քաղաքի սկզբնամասում՝ կարմիր քար կոչվող հատվածում՝ 1 հա, Կոտայքի մարզի Արզնու ձորում՝ առողջարանների մոտակայքում՝ 1 հա, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին՝ 40 հա, Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղի 1-ին փողոցում՝ 250 հակ անասնակեր և 80 քմ բուսածածկույթ, Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղու՝ նավթոբազայի մոտայկայքում՝ 100 քմ խոտածածկ տարածք:

 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: