Հուլիսի 25-ին, ժամը 03.26-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակ մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի 34 MO 413 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1977 թ. ծնված Վ. Մ.) բախվել է Օզանյան փողոցի տնակներից մեկի մոտակայքում գտնվող էլեկտրասյանը, ինչի հետևանքով Վ. Մ.-ը և ուղևոր՝ 1990 թ. ծնված Վ. Հ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Փրկարարները Վ. Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

Տուժածները տեղափոխվել են «Գյումրու» ԲԿ. բժիշկները Վ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Հ.-ը հրաժարվել է ստանալ առաջին բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: