armnoc.am Օրեր անց կմեկնարկի քառամյակի ամենագլխավոր մարզական իրադարձությունը' Օլիմպիական խաղերը:

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրը կլինի լողորդ' Վահան Մխիթարյանը: Այդ մասին մարզիկների և լրագրողերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր ՀԱՕԿ նախագահ' Գագիկ Ծառուկյանը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցի ժամանակ Մխիթարյանն անկեղծացավ' ասելով, որ այնքան էր շփոթվել և հուզվել, որ մոռացել էր շնորհակալություն հայտնել վստահված առաքելության համար:

«Անկեղծ' շատ զարմացած էի: Այնքան էի շփոթվել, որ շնորհակալություն էլ չհայտնեցի: Սա մեծ պատիվ է ինձ համար: Հավատացեք' բառերով նկարագրել չեմ կարող: Այդ պահին միայն ուզում էի ուրախությունից բարձր գոռալ»,-ասաց Մխիթարյանը:

Մխիթարյանը եղել է նաև Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերի դրոշակակիրը: