Զինված խմբի կողմից հուլիսի 17-ին գրավված Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում տարբեր ուղղություններով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

 

«Այս պահին զինված խմբի կողմից զավթված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում տարբեր ուղղություններով՝ վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը»,- գրել է Ահարոնյանը: