Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը The Telegraph-ին տված հարցազրույցում խոսել է նաև հիմնական կազմում իր տեղի մասին.

«Մոուրինյուն ասել է, որ նշանակություն չունի, թե որքան են վճարել իմ տեղափոխության համար, հիմնական կազմում տեղը երաշխավորված չէ: Այնպես որ, փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի վաստակեմ տեղս»,-նշել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ բրիտանական պարբերականին տված հարցազրույցում ֆուտբոլիստը խոսել է նաև իր ընտանիքի և Զլատան Իբրահիմովիչի մասին: