Գերմանիայի Ցիրնդորֆ քաղաքում, որը Նյուրնբերգից մոտ 10 կմ հեռու է, միգրանտների ընդունման կենտրոնի մոտ ճամպրուկ է պայթել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Interfax-ը, այս մասին հայտնել է BR24 հեռուստալիքը: Տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: Հեռուստալիքը, հղում անելով վկաների, հայտնել է, որ մի քանի մարդ փախել է դեպքի վայրից անմիջապես պայթյունից հետո: