Երևանի բժշկական կազմակերպություններում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով հուլիսի 28-ին' ժամը 10:00-ի դրությամբ, հիվանդանոցային բուժօգնություն է ստանում 11 հիվանդ, որից 4-ը' ոստիկան:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ևս 3 հիվանդ գտնվում է դատապարտյալների հիվադանոցում: