Մարիո Բալոտելլին ներկա է եղել «Լիվերպուլի» երկրպագուների հարսանիքին:

Ֆուտբոլիստը մոտակայքով անցնելիս է եղել, երբ հարսանեկան զույգը խնդրել է նրան նկարվել իրենց հետ:

Բալոտելլին նախապատրաստվում է Անգլիայի առաջնության նոր մրցաշրջանին: Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չէր ընդգրկել ֆուտբոլիտին ԱՄՆ-ում անցկացվող ուսումնամարզական հավաքին: