ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 28-ին, ժամը 17.42-ին տեղեկություն է ստացել, որ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ին «Opel Astra GI» մակնիշի 88 PP 303 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Ե.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր՝ 1969 թ. ծնված Գ. Բ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վայքի բժշկական կենտրոն:

 

Փրկարարները ուղևորներ՝ 1977 թ. ծնված Ք. Խ.-ին և 1964 թ. ծնված Ա. Պ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Վայքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: