ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց «ԵԱՏՄ մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ այլ անդամ պետությունների բորսաներ (առևտրի կազմակերպիչներ) մուտքի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը գործադիրի նիստում նշեց, որ ԵԱՏՄ պայմանագրի կարևոր տարրն է միասնական ֆինանսական շուկայի ստեղծումը:

 

«Այդ նպատակն է հետապնդում «Բրոքեր-լիդեր» պիլոտային ծրագիրը: Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա ՀՀ ռեզիդենտ ներդրումային ծառայություն մատուցող անձանց ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներում շրջանառվող արժեթղթեր ինչպես ՀՀ ռեզիդենտ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների ռեզիդենտ հաճախորդների համար»,- ասաց ՀՀ ԿԲ նախագահը: