Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի Թաղի դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարություն է արել, որում մասնավորապես նշվում է.

 

«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունը վեր է ամեն ինչից, ուստի. 

 

Կոչ եմ անում Ազգային Ժողովի իմ գործընկեր-պատգամավորներին' անկանխատեսելի հետագա զարգացումները, բախումներն ու նոր անցանկալի միջադեպերը կանխարգելելու նպատակով՝ որպես կենդանի վահան գտնվենք բոլոր այն վայրերում, որտեղ հավանական են նոր բախումներ, որպեսզի հնարավոր լինի կանխել հավանական ու անդառնալի զարգացումները»: