Առաջիկա օրերին հայոց ոստանում հայ մասոնները կազմակերպելու են եռօրյա հավաք: Այս մասին տեղեկացնում է հասարակական գործիչ, տարածաշրջանային վերլուծաբան Սարգիս Հացպանյանը, որն այդ մասին իմացել է իրեն զանգահարած ամերիկաբնակ ընկերոջից: Նրանք իրենց հավաքն անցկացնելու են գաղտնի պայմաններում, ինչն, անշուշտ, դատապարտելի է:

 

Ո՞վքեր են հայազգի և, հնարավոր է, այլազգի, բայց հայ ներկայացող մասոնները, մոտակա կամ հեռակա ի՞նչ ծրագրեր ունեն և ի՞նչպես են ուզում իրականացնել դրանք: Այս հարցերը դեռ գրեթե ամբողջությամբ մնում են անպատասխան, քանի որ նրանք գերգաղտնի գործելաոճ են որդեգրել և հայ ժողովրդից շատ-շատ բան են թաքցնում:

 

Մեզ լրացուցիչ հայտնի դարձավ, որ Երևանում առաջիկա օրերին նախատեսված կամ այս օրերին գուցե արդեն իսկ ընթացող մասոնների այդ մեծ ժողովի մասնակիցների թերևս մեծ մասը լինելու են արտերկրից եկած մասոնները, համենայն դեպս, նրանք ֆրանսիական «Մեծ Արևելք»-ի թևի մասոններն են, ոչ թե շոտլանդական, այլ ֆրանսիական ծիսակարգով օծվածները:

 

Բնականաբար, ուշադրությունից չի կարող վրիպել այն հանգամանքը, որ այստեղ մասոնների այդ մեծ ժողովը տեղի է ունենում կամ տեղի է ունենալու Հայաստանում և հատկապես Երևանում սկիզբ առած հասարակական մեծ հուզումների և իշխանությունների հետ բախումների համապատկերին: Քանի որ ձեռքի տակ չունենք համապատասխան փաստեր, դժվարանում ենք ասել' սա սոսկ զուգադիպությո՞ւն է, թե՞…

 

Ի դեպ, 2014թ. հունիսին հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ հայտնեցին, որ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրահներից մեկում տեղի է ունենալու հայ մասոնների գաղտնի հավաք, որին, ըստ որոշ տեղեկությունների, մասնակցելու համար Հայաստան են ժամանելու «Grand Orient De France» մասոնական օթյակի Մեծ վարպետ Գի Արսիզեն ու այլ բարձրաստիճան մասոններ: Տարբեր հրապարակումներում նշվում էր նաև հայաստանյան որոշակի մասոնների մասնակցության մասին: Հայտնի է, որ մասոնները Երևանում 2012թ. նույնպես ժողով էին անցկացրել ու դարձյալ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Ենթադրվում է, որ նրանք այս անգամ նույնպես նույն հյուրանոցում կանցկացնեն իրենց ժողովը, թեև բացառված չէ այլ վայրում անցկացնելու հնարավորությունը:

 

 

Արթուր Հովհաննիսյան