Այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 12.14-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի բնակիչը ինքնասպան է եղել. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ քաղաքացին ինքնասպան է եղել՝ կախվելով:

 

Փրկարարներն իջեցրել են քաղաքացու դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: