Օգոստոսի 2-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի թիվ 2/11 շենքի բնակարաներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել 1942 թ. ծնված Ա. Թ.-ի դին:

 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: