«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը երեկ' հուլիսի 31-ին, Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստին, որի ընթացքում պետք է որոշվեր նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը, ելույթ է ունեցել: Այս մասին Shabat.am-ին փոխանցեց Պավել Մանուկյանի դուստրը՝ Ասպրամ Մանուկյանը:

 

«Փաստաբանն ասաց, որ դատի ժամանակ շատ լավ ելույթ է ունեցել, այն կարգի, որ այնտեղի աշխատողները սկսել են լացել: Բայց կոնկրետ չասաց, թե ինչ է ասել»,-ասաց Ասպրամ Մանուկյանը:
Նրա խոսքով, Պավել Մանուկյանը փաստաբանի միջոցով փոխանցել է, որ պայքարը չի ավարտվել, այն շարունակվում է:

 

Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանն հուլիսի 31-ին երկու ամսով կալանավորվել է: Նա «Շտապօգնության» մեքենայի պատգարակով Երևանի «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել էր դատարան: Նրան դատարանից տեղափոխել են «Դատապարյալների հիվանդանոց» ՔԿՀ։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: