Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ժամը 13-ին հրապարակում հանդես կգա հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվա հանրահավաքում Սերժ Սարգսյանին կոչ էր արել գալ հրապարակ եւ հանձնել իշխանությունը: Մինչ այդ, Սերժ Սարգսյանի խոսնակը հայտարարել էր, որ նա պատրաստ է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպել իր նստավայրում: Ի պատասխան, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է հանդիպել Ազատության հրապարակում, հրապարակային բանակցել, բոլորի ներկայությամբ:
ՀՀԿ-ն այսօր ծրագրում էր միջոցառում անցկացնել Ազատության հրապարակում, որին ենթադրվում էր Սերժ Սարգսյանի մասնակցությունը: Սակայն, այդ միջոցառումն ըստ ամենայնի չի կայանա: