Այս հարցն այսօրվա թերևս ամենաքննարկվող թեման է դարձել ինչպես պետական պաշտոնյաների շրջանում, այնպես էլ հասարակության այլ հատվածներում: Հանրապետության նախագահի կողմից, ինչպես արդեն հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականի դիմումն արդեն ընդունվել է և նա այսօրվանից վայր է դրել ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները:


Հրաժարականի` ասպարեզում գոյություն ունեցող պատճառաբանությունը Գ. Կոստանյանի առողջական խնդիրներն են: Պարոն Կոստանյանը տարիներ առաջ իրոք ունեցել է առողջական խնդիր (2012թ. փետրվարի 3-ին, երբ դեռ ՀՀ զինվորական դատախազն էր, ուղեղի կաթված էր ստացել ու տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն) և, չնայած դրանից հետո որակյալ բուժում է ստացել, գուցե հիմա էլ ունի նշված խնդիրները:


Սակայն, ԼՈւՐԵՐ.com-ին հասած տեղեկությունների համաձայն, գլխավոր դատախազի պաշտոնից Գևորգ Կոստանյանի հրաժարականի ետևում իրականում այլ պատճառ կամ պատճառներ են, որոնք հասարակությանը, մեր երկրում ձևավորված «ավանդույթի» համաձայն, թերևս այդպես էլ հայտնի չեն դառնա: