«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնանկությունների մասին ազդարարող լուրերի իսկական շքերթ էր: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուխյանի պաշտոնանկության մասին լուրերի թանաքը դեռ չէր չորացել, երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի՝ երեկ ստորագրած հրամանագրով ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ժողովուրդ»-ն այս տարվա մարտի 5-ին գրել էր, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը ցանկանում «տարեց» կադրերից ազատվել, եւ հերթում առաջինը Հրանտ Եպիսկոպոսյանն է:

 

Նույնիսկ լուրեր տարածվեցին, որ նա արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել եւ թոշակի է անցնելու, բայց հետագայում պարզ դարձավ, որ նա, այնուամենայնիվ, չէր ցանկացել հրաժարական ներկայացնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հրանտ Եպիսկոպոսյանն իր ազատման մասին իմացել է հրամանագրի ստորագրվելուց հետո միայն: Կասկածից վեր է, որ եթե նա մարտին իմանար, որ իրադարձություններն այսպես կզարգանան, ապա հաստատ ինքնակամ եւ պատվով թոշակի կգնար»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: