Facebook սոցիալական ցանցը հայտարարել է, որ կփոխի նորությունների ժապավեն կազմելու մեխանիզմը, որպեսզի այնտեղ ավելի քիչ լինեն սադրիչ վերնագրերով հոդվածներ, տեղեկացնում է BBC-ն:

 

Facebook-ին փոփոխությունների են դրդել բազմաթիվ գանգատները. օգտատերերը դժգոհ էին այն բանից, որ հոդվածների վերնագրերը մոլորության մեջ են գցում կամ չեն բովանակում հանգուցային տեղեկատվությունը՝ ընթերցողին հարկադրելով քլիք անել:

 

Տասնյակ հազարավոր նման նյութերի վերլուծությունից հետո ստեղծված ալգորիթմը գործում է էլեկտրոնային փոստի սպամ-ֆիլտրի համանմանությամբ: