Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 5-ին: Անցած նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվել էր՝ այս անգամ, որպեսզի դատավոր Հարություն Մովսիսյանը կայացնի որոշում դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանի միջնորդությունների առնչությամբ: Դատական հաջորդ փուլին անցնելու հա մար անհրաժեշտ է դատավորի այս միջնորդության որոշումը: Ի դեպ, այս միջնորդությանը միացան նաեւ Ավետիսյանների իրավահաջորդներն ու նրանց շահերի պաշտպանները:

 

Խոսքը վերաբերում է նախ՝ Պերմյակովի ռուս իրավաբանների կողմից առաջին հարցաքննության արձանագրությունը: Ըստ դատապաշտպանի և փաստաբանների այս դեպքում արձանագրությունն անհիմն է երկու պատճառով. առաջին' պաշտպանին (Թամարա Յայլոյան) քննչական կողմը հրավիրելու իրավունք չուներ« երկրորդ' ըստ գործող օրենքի' ռուսական կողմի հարցաքննության ժամանակ, այդ փուլում, իրավունք չուներ ներկա գտնվելու հայ պաշտպանը: Դատապաշտպանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց' անթույլատրելի ապացույց համարելու նաեւ Պերմյակովի անձնական խուզարկության արձանագրությունը. սահմանին, խուզարկության արդյունքում, Պերմյակովի մոտից հայտնաբերված իրերը առգրավվում են, ապա ձերբակալման ժամանակ պարզվում է, որ առգրավված իրերը նորից առգարվվում են: Վարչական ձերբակալման ժամանակ արդեն իսկ այս առարկաները հայտնաբերվել են ՝ դրա վերաբերյալ կան նաեւ փաստաթղթեր:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում: Նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետեւ' յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

 

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու եւ ավելի անձանց սպանությունը): ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

 

Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: