Ռիո Դե Ժանեյրոյում այսօր կմեկնարկի օլիմպիական ամառային խաղերը:

Մրցումային առաջին օրը Հայաստանը կներկայացնեն 4 մարզիկ:

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը հանդես կգա նժույգի վարժության որակավորման փուլում, իսկ Արթուր Դավթյանը' հենացատկում:

60 կգ քաշային կարգում պայքարի դուրս կգա ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը: Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը կպայքարի 49 կգ քաշայինների կարգում: