International Champions Cup մրցաշարի շրջանակներում «Լիվերպուլը» խոշոր 3:0 հաշվով առավելության հասավ կատալոնյան «Բարսելոնայի» նկատմամբ:

Սադիո Մանեն հանդիպման 15-րդ րոպեին բացեց հաշիվը, 47-րդ րոպեին Մասկերանոն դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ մեկ րոպե անց Դիվոկ Օրիգին հաշիվը դարձրեց 3:0` հօգուտ անգլիական թիմին:

Խաղավարտին Գրուիչը (90+3) վերջակետ դրեց հանդիպմանը: