Երևանի Դավիթաշեն թաղամասում Mercedes-ի կողմից կանգառում վրաերթի ենթարկվածքաղաքացին 1986 թ. ծնված պատմաբան Կարո Ժամհարյանն է:

Arevelk.am-ը այս մասին գրում է. ''Այս գիշեր Դավթաշենում տեղի ունեցած ողբերգական ավտովթարին զոհ է գնացել պատմաբան, սփյուռքի հայկական գաղթօջախների պատմությամբ զբաղվող երիտասարդ մասնագետ, 30-ամյա Կարո Ժամհարյանը: Նրան փողոցում կանգնած հարվածել է մեքենան, որից հետո հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կարոն միաժամանակ ծառայում էր ՀՀ ոստիկանության N 1031 զորամասում՝ որպես նվագախմբի երաժիշտ'':