Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու մասին: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Պոգբայի հետ կնքվել է պայմանագիր 5 տարի ժամկետով և մեկով երկարաձգելու հնարավորությամբ:

Ֆուտբոլիստը հաջող անցել է բուժզննումը:

«Անչափ ուրախ եմ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս ակումբը միշտ իմ սրտում իր առանձնահատուկ տեղն է ունեցել: Ես անհամբերությամբ սպասում եմ Ժոզե Մոուրինյուի հետ աշխատանքի մեկնարկին»,- «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքի հետ հարցազրույցում նշել է Պոգբան: