Վերաքննիչ դատարանում քիչ առաջ մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբոր՝ Արարատ Խանդոյանի կալանքի վերացման մասին վերաքննիչ բողոքի քննությունը։

 

Նշենք, որ օրեր առաջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ որպես նախնական խափանման միջոց կալանք նշանակելն անհիմն էր, և դատավորը փաստացի քաղաքական պատվեր էր կատարում. «Մենք էլ կարող ենք բազմաթիվ հիմքեր ներկայացնել, որ Արարատ Խանդոյանը մասնակցել է ղարաբաղյան ազատամարտին, ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրից ներկա է գտնվել, նա պետությունից փախչելու որեւէ տեղ չունի»։

 

Դատարանի բակում են հավաքվել Խանդոյանների հարազատները, մտերիմներն ու «Սասնա ծռեր» խմբի աջակիցները: Այստեղ է նաեւ Խանդոյանների մայրը՝ Ռիմա Խանդոյանը:

 

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ հրահրելու համար։